Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը Թուրքիայում ընթացող աշխարհի գավաթի եզրափակչում են
Սպորտ
19:07 21/03/2025
Հայաստան

Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը Թուրքիայում ընթացող աշխարհի գավաթի եզրափակչում են

Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարը: Այս մասին հայտնում է Մարմնամարզության Հայաստանի ֆեդերացիան։

Աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը հաջող է հանդես եկել օղակների վարժության որակավորման փուլում` վաստակելով 14,000 միավոր: Նա դուրս է եկել եզրափակիչ:

Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն էլ հանդես է եկել հենացատկի վարժության որակավորման փուլում և առաջին տեղով դուրս եկել եզրափակիչ՝ հավաքելով 14,483 միավոր:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը Թուրքիայում ընթացող աշխարհի գավաթի եզրափակչում են